Լեհաստանում այսօր մրցագորգ դուրս կգան հայ ըմբիշներ Տարոն Դումոյանը, Կարեն Ասլանյանն ու Սարգիս Քոչարյանը
Լեհաստանում ընթացող մինչև 23 տարեկանների (Մ23) աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը մասնակցում է Տարոն Դումոյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Սարգիս Քոչարյան (80 կգ) և Գեղամ Թորգոմյան (85 կգ) կազմով:
Իրենց մրցելույթներն ավարտել են 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը և 85 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը: Այսօր մրցագորգ դուրս կգան 59 կգ քաշային Տարոն Դումոյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը:
Հունա-հռոմեական ըմբշամարտի Մ23 ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ ազատ ոճային ըմբիշներ Գևորգ Թադևոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը (74 կգ) պայքարի մեջ կմտնեն վաղը՝ նոյեմբերին 24-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ Մ23 տարեկանների հավաքականը Լեհաստան է մեկնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան