Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով
Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով և նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ:
«Կոնվերս Բանկի ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, Բանկն այդ վարկատեսակի համար առաջարկում է շուկայում լավագույն վարկավորման պայմաններից մեկը, և, մյուս կողմից, պարբերաբար հանդես է գալիս հաճախորդների համար շահավետ առաջարկներով» ,- ասացին Բանկում:
Մասնավորապես, ներկայումս գործող ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում ոսկու գնահատված արժեքի մինչեւ 130 տոկոսի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը 6 ամիս է, տարեկան դրույքաչափը՝ 13-14 տոկոս:
«Այս ակցիայի շրջանակներում, սպասարկման ամենամսյա՝ հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Արդյունքում, ոսկու գրավով վարկի դիմաց վճարվող փաստացի տոկոսադրույքը ցածր է լինում, քանի որ գանձվում է միայն միանվագ վճար վարկի տրամադրման փուլում»,- եզրափակեցին Բանկում:
Ակցիայի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: