Կուտակային միջոցները եկամուտներ են ապահովում անգամ չաշխատելու դեպքում. ԿՀԻԿ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից տեղեկացնում են. «Եթե Դուք կուտակային բաղադրիչի մասնակից եք, արդեն որոշակի ժամանակահատված պետության հետ միասին կատարել եք կուտակային հատկացումներ և ինչ-ինչ պատճառներով դադարել եք աշխատել, ապա Ձեր կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները, մևնույն է, կշարունակեն կառավարվել ֆոնդի կառավարչի կողմից և Ձեզ ապահովել լրացուցիչ եկամուտներով;
Մասնակցի կենսաթոշակային խնայողություններին ավելացող եկամուտները, փաստորեն, կապված չեն նրա աշխատելու հանգամանքի հետ. կառավարիչներիը շարունակում են այդ միջոցներով ներդրումներ կատարել` ապահովելով կուտակային համակարգի մասնակցի կենսաթոշակային խնայողությունների աճը:
Երբ մասնակիցը կրկին սկսի աշխատել, նա կվերսկսի կուտակային հատկացումների կատարումը, որոնք կփոխանցվեն նրա` արդեն իսկ գոյություն ունեցող կենսաթոշակային հաշվին, և կկառավարվեն նախկինում կուտակված կենսաթոշակային խնայողությունների հետ միասին»
Հարակից հրապարակումներ`
- Կուտակային համակարգի մասնակցի աշխատանքային ստաժը հաշվարկվում է
- Կուտակային վաղաժամ կենսաթոշակ` 55 տարեկանում. «Նորք»
- Նոր ներառում կուտակային կենսաթոշակի համակարգում
- Արտեմ Ասատրյան. Կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են
- Կուտակային կենսաթոշակ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը. «Նորք»