Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից:
ՀԱՕԿ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ առավելության է հասել հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Դումոյանը պարտվել է ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվել է նաև սփոփիչ գոտեմարտում:
66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջել է ճապոնացի Շոգո Տակահաշիին և դուրս մնացել հետագա պայքարից:
80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվել է իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին:
Երեկ մեդալ չեն կարողացել նվաճել նաև Արմեն Հակոբյանը (71 կգ) և Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Այսպիսով հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից:
Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների Հայաստանի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան