Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկան հասակում մահացել է ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
2014 թվականի ամռանն արտիստի մոտ հայտնաբերել էր գլխուղեղի ուռուցք:
Երբ ախտորոշումը հայտնի դարձավ, արտիստը համերգները երկու ամսով չեղյալ հայտարարեց: Դմիտրի Խվորոստովսկին Լոնդոնի ուռուցքաբանական կենտրոններից մեկում քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Դմիտրի Խվորոստովսկին ասել էր, որ հիվանդությունը չի համարում ինչ-որ պատիժ. «Կարծում եմ, որ դա փորձություն է»:
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
- Դ.Խվորոստովսկի. Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան