ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան կարգավորման հարցում մաքոքային դիվանագիտություն է կիրառում. «Российская газета»
«Российская газета»-ն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու ու Հայաստան կատարած այցելությանն ու գրել, որ ՌԴ ԱԳՆ-ն կրկին մաքոքային դիվանագիտության է կիրառում և Հարավկովկասյան պետություններ ուղևորություն իրականացնում այն ակնկալիքով, որ կարող է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող խաղաղ գործընթացը:
«Ինչպես և Բաքվում, Հայաստանում Սերգեյ Լավրովը հերթական անգամ հաստատեց, որ որևէ նոր, հատուկ նախաձեռնություններով հանդես չի գալու. խաղաղ համաձայնության հասնելու վերաբերյալ բոլոր քայլերը ներառվել են «Մադրիդյան սկզբունքներում», հետո դրանք պարզաբանվել են, այդ թվում և ճանապարհային քարտեզի տեսքով՝ 2011թ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ»,-գրել է հոդվածագիրը։
Թերթը գրում է, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց դրված են սեղանին, սակայն դրանք չեն իրագործվում, քանի որ կողմերը յուրովի են մեկնաբանում սկզբունքները։
«Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում «լուծումների» հնարավոր տարբերակների վերաբերյալ արտահոսքերը բուռն արձագանքի են արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»,-գրել է թերթը:
Բանակցությունների մոտ գտնվող դիվանագիտական աղբյուրը «Российская газета»-ին տեղեկացրել է, որ կողմերը համաձայն են այն հարցի շուրջ, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր՝ շփման գծում մոնիթոինիգ իրականացնելու համար։
«Սակայն մինչև հիմա համաձայնություն չկա, թե ո՞ր փուլում և ի՞նչ ձևաչափով է անցկացվելու ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, ինչպե՞ս համատեղել ԼՂ-ից գրաված տարածքների վերադարձը Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցք ստեղծելու հետ և ինչպիսի՞ն է լինելու այդ միջանցքը»,-նշել է աղբյուրը։
Ավելին դիվանագիտական աղբյուրը նշել է, որ եթե ռազմական գործողությունները չվերսկսվեն, ապա այսօրվա դրությամբ դա կարելի է հաջողություն համարել։
Պարբերականը նշում է, որ Լավրովը կոչ էր արել հակամարտող կողմերին շարունակել բանակցային գործընթացում «ոտքը գազի սեղմակին դնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան