ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի:
ՍԱՊԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ) պահման պայմանները: Կարգադրագրով արգելվել է արտադրությունում առկա լավաշի իրացումը, հանձնարարվել է վերացնել խախտումները:
Իսկ «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: Նոյեմբերի 13-ին ընկերության մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասի և խանութի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները խախտելու պատճառով: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չէին համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չէին ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չէր իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: Հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են, ընկերությունը սկսել է արտադրական գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ն կասեցրել է արտադրական երկու գործունեություն
- ՍԱՊԾ-ն կուսումնասիրի պտուղ-բանջարեղենի շուկան
- ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը
- ՍԱՊԾ-ն կասեցրել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գործունեությունը
- ՍԱՊԾ. Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն
- ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի
- ՍԱՊԾ. Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը
- ՍԱՊԾ-ն կասեցրել է 2 տնտեսվարողի գործունեություն
- ՍԱՊԾ պետ. Ոչ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու դեպքում սպառնում է տուգանք
- «Եվա և Սյուզի» ընկերությունում հայտնաբերվել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ. ՍԱՊԾ
- ՍԱՊԾ. Կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին