Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում անցկացվող կլոր սեղան քննարկմանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին առաջարկեց երկու շաբաթվա ընթացքում իրենց առաջարկները ներկայացնել ԿԳՆ կամ ՊՆ։
Շարմազանովն առաջարկեց աշխատանքային խումբ ստեծել, որը մանրամասն կքննարկի կառավարության որոշումներում կամ ենթաօրենսդրական ակտերում քննարկվող խնդիրներին լուծում տալու տարբերակները։
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն առաջարկեց, որ հաջորդ կլոր սեղան քննարկումը լինի Կառավարությունում։
«Կցանկանայինք քննարկումները տեղափոխվեին կառավարական հարթակներ և հաջորդ հանդիպումը տեղի ունենար ՀՀ Կառավարությունում, ավելի աշխատանքային միջավայրում։ Պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան դնել պրոցեսի մեջ, խնդիրը կայանում է նրանում, որ եղած ռեսուսրներն արդյունավետ օգտագործենք, և հասնենք ՀՀ զարգացմանը, որի մեջ մտնում է թե գիտական, թե անվտանգության ոլորտը»,-նշեց նա:
Նախաձեռնության անդամների և պաշտոնյաների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա երկու շաբաթ անց:
«Շտապելու տեղ չունենք, երկշաբաթյա ժամկետում նորմալ է, որ աշխատենք»,-հավելեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան