ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների կիրառումը կախված է նաև հասարակության պահանջատիրությունից. Էլինար Վարդանյան
«Իրականում սպասվում էր, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կլիներ 10-20 էջի սահմաններում, բայց բավականին ծավալուն է, քանի որ լուրջ բարեփոխումներ է առաջարկում, իսկ թե կիրականացվե՞ն դրանք, կախված է մեզանից, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունից»,- «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ԱլԳ և ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունը բավական իներտ է դարձել Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին ստորագրվելիք համագործակցության փաստաթղթի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ հասարակությանն անվտանգությունից բացի հետաքրքրում է նաև մի շարք սոցիալական հարցեր։
Առանձնացնելով իր համար կարևոր հարցերը՝ Էլինար Վարդանյանը հատկապես նշեց նույն սոցիալական խնդիրներն ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերը:
«Համաձայնագրում կարևոր ձևակերպում կան նաև աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված արժանապատիվ աշխատանքի եզրույթին։ Մենք իրականում արժանապատիվ աշխատանքի խնդիր ունենք։ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա, որոնց գոնե ընտրությունից ընտրություն առնչվում ենք: Եթե իրականում կիրառվեն այն ստանդարտները, որոնք նախատեսված են այս բանաձևերով՝ հնարավորություն կտրվի հիմք դնելու արժանապատիվ աշխատանք ունենալուն»,- ասաց նա։
«Համախմբում» կուսակցության անդամը շեշտեց, որ համաձայնագրի մեջ տեղ գտած կետերի կիրառումը կախված է նաև հասարակության պահանջատիրությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է. «Ժամանակ»
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Ռուսաստանը ջղաձգվում է. Գագիկ Համբարյան
- ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Առավոտ»
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել ԼՂ խնդրի հետ. Աշոտ Մանուչարյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանը առ այն, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն չպետք է լինեն հակամարտող կողմեր. Աշոտյան
- ԱԳ փոխնախարարը տարօրինակ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին կանխատեսումները. «Առավոտ»
- Թանդիլյանը կոչ է անում աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի հանդեպ ՌԴ-ի վերաբերմունքը պարզ կլինի Մեդվեդևի այցից հետո. փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան