
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է. «Ժամանակ»
Բրյուսելում թեև մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երևանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում կասկած են հայտնում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Թերթի փոխանցմամբ՝ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը։ Երեկ օրվա վերջում հայտնի է դարձել, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը։