Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումն Իրանում
Նոյեմբերի 22-23-ին Իրանում ՀՀ դեսպանությունում «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք միջոցառումը, որից ստացված հասույթը տրամադրվելու է Արցախի տնտեսության զարգացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ ներկայացնելով Հիմնադրամի անցած քառորդդարյա ուղին և առաջիկա ծրագրերը: Ելույթներ ունեցան նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը և Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:
Միջոցառմանը ներկա էին իրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ և մեծաթիվ հյուրեր:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Սաֆարյանի կոչը. «Մեր երկիրը մենք ենք կառուցում»
- Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում միանալ հեռուստամարաթոնին