A խումբ. ՄՅՈւ-ն սայթաքեց Շվեյցարիայում, Մխիթարյանը բացակայում էր
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Սանկտ Յակոբ Փարկում» հյուրընկալվեց շվեյցարական «Բազելին» և անակնկալ պարտություն կրեց:
Խաղի միակ գոլը խփեց Մայքլ Լանգը 89-րդ րոպեին: Նշենք, որ հանդիպման ընթացքում գնդակին հիմնականում տիրում էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
armsport.am-ը գրում է, որ խաղի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի ընդգրկվում «կարմիր սատանաների» հայտացուցակում:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը», չնայած պարտությանը, 12 միավորով շարունակեց գլխավորել A խմբի աղյուսակը և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: «Բազելը» 9 միավորով երկրորդ տեղում է: