Պուչդեմոնը հրաժարվել Է 112 հազար եվրո թոշակից
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է որպես տարածաշրջանի նախկին ղեկավար թոշակ ստանալուց, որը կարող էր կազմել տարեկան 112 հազար եվրո:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Europa Press փոխանցմամբ՝ Պուչդեմոնն իրեն նախկինի պես ինքնավար մարզի ղեկավար է համարում: Իսպանիայի ֆինանսների և պետական ծառայողների գործերի նախարար Կրիստոբալ Մոնտորոն Պուդեմոնին 10 աշխատանքային օր է տվել, իրազեկել, թե Պուչդեմոնը՝ որպես Կատալոնիայի նախկին ղեկավար թոշակ ստանալու հայց ներկայացնելու է, թե ոչ։
Օրենքի համաձայն՝ Կատալոնիայի նախկին ղեկավարները 65 տարեկանում իրավունք ունեն կենսաթոշակ ստանալու, որը կազմում է նախագահի պաշտոնին գտնվելու տարիների ամսական աշխատավարձի 60 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Յունկեր. Կատալոնիայում իրավիճակը ճգնաժամային է
- Պուչդեմոնին կարող են հարցաքննել Բելգիայում. փաստաբան
- Հրաժարական չներկայացնելու դեպքում Պուչդեմոնին սպառնացել են բանտարկությամբ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում