Ֆուտբոլիստներ Ալեկսանյանն ու Ագրամանյանն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից
ՀՀ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թիմի ֆուտբոլիստներ Արտակ Լևոնի Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թ-ի մարտի 10-ին) և Սևակ Ագրամանյանին (ծնված՝ 1991թ-ի օգոստոսի 4-ին) ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
«Կառավարության որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- նշված է նախագծում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում