Տնտեսություն 14:32 23/11/2017 Հայաստան

Հայաստանում խաղողի ռեեստր կստեղծվի

Հայկական գինին պետք է բրենդ դառնա: Նոյեմբերի 23-ին Երևանում մեկնարկած «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» ֆորումի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ֆորումի նպատակն է՝ ընդգծել ոլորտի կարևորությունը:

«Մենք համոզված ենք, որ մեր գինեգործների համար սա հետաքրքիր հարթակ կդառնա, որտեղ կկարողանանք քննարկել ապագա զարգացման հարցեը, կկարողանանք ծանոթանալ միջազգային փորձին, իսկ հյուրերը կկարողանան ծանոթանալ ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին ու ավանդույթներին»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ համաժողովի ժամանակ կազմակերպվելու է 4 կլոր սեղան, քննարկվելու են ֆիլոքսերայի և խաղողի ֆիլոքսերադիմացկուն տեսակների հարցերը: Նա ընդգծեց՝ սա մարտահրավեր է, որին պետք է պատրաստ լինել, Հայաստանում այն գլուխ չի բարձրացրել, բայց կա, եղել է միշտ, մինչ օրս այն չի զարգանում կլիմայական պայմաններից ելնելով:

Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծելու են տնկարան, որտեղ սկսելու են զարգացնել ֆիլոքսերադիմացկուն տնկիները՝ համաճարակի դեպքում պատրաստ լինելու համար: Առաքելյանը հայտնեց, որ նպատակ կա նաև խաղողի ռեեստր ստեղծելու, խաղողի՝ գրանցված տեսակներ ունենալու դեպքում գինեգործության ու կոնյակագործության ուղղությունները կզարգանան: Մինչ այժմ, ըստ նախարարի, այս ուղղությունները զարգացնում են՝ ըստ նրա, թե ինչ կա դաշտերում, բայց հստակ ռեեստր չունենք: Գրանցումը բարդ ու ծավալուն աշխատանք է՝ արբանյակային նկարահանումներից թվայնացում:

Նախարարը կարևորեց նաև աշխարհագրական նշումով գինիների մշակույթի ներդրումը Հայաստանում, որը թույլ կտա բարձրացնել գինու արժեքը, ցույց տալ, թե որ այգուց, որ աշխարհագրական դիրքի խաղողից ստացված գինին ինչ համային առանձնահատկություն ունի: Առաքելյանը նշեց՝ բոլոր միջազգային արտադրողներն այդ ճանապարհն անցել են, և գինու արժեքը դրանով է որոշվում, բայց Հայաստանում այսօր այդ մշակույթը չկա:

Գինու տեղական սորտերը ներմուծված տեսակներից շատ են: Նախարարն ընդգծեց՝ ներմուծված սորտեր այդքան չկան, որ հարաբերակցություն քննարկեն, բայց «Արենին», «Ոսկեհատը», «Խնդողնին» կլինեն մեր այցեքարտը:

«Հայ գինեգործները հայկական սորտերից հրաժարվել չեն պատրաստվում, հակառակը, դա է լինելու մեր ուժեղ կողմը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք փորձելու կուպաժավորել տեղական և ներմուծված սորտեր, որոնք կարող են յուրահատուկ համ ու հոտ ունենալ: Մեր գործարաններն իրենք կորոշեն, թե իրենց որ գինին ավելի պահանջարկ կունենա»,- ասաց նա:

Գինու շուկայական արժեքն, ըստ նախարարի, մարքեթինգն է որոշում, բայց հայկական գինին սահմանափակ է, չի կարող լինել էժան, խաղողը չի կարող լինել էժան, ուստի գինին էլ չի կարող էժան լինել, ու եթե հայկական գինին պիտի մրցի դրսի արտադրանքի հետ, պիտի մրցի բարձր գինիների շարքում:

Տեղական ու ներմուծված գինիները խառնելն, ըստ նախարարի, աշխարհում ընդունված մոտեցում է, այստեղ խնդիր չկա, այլ հարց է՝ գործարանն ինչ  է նախընտրում՝ տեղական գինի՞ արտադրել, որը թույլ կտա աշխարհագրական նշումով գինիների մշակույթը ներդնել, ասել՝ սա հայկական գինի է, թե խառնել տեսակները: Աշխարհագրական մակնշումն, ըստ նախարարի, թույլ կտա տարբերակել տեղականն ու խառնված գինիները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին,...
Աղբյուր` Panorama.am
09:27
Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»
Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ Կառավարության կոկորդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թունաքիմիկատների բիզնեսը, կարծես թե, ոսկոր է դարձել թե՛ ներկրողների, թե՛...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել
«Փաստ» թերթը գրում է. «Թեև Փարաքարում, ինչպես Գյումրիում, ՔՊ-ն անցկացրեց փրայմերիզ, որի արդյունքներով կառավարությունը պետք...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն
Այսօր Վաշինգտոնում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարնելով Ռոբերտ Ղուկասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ
«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության որը պետք է բնակելի համալիր կառուցի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդը ներդրումային ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Հունվարի 14-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին, ի...
Աղբյուր` Panorama.am
08:05
Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը։ Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը...
Աղբյուր` Panorama.am
00:12
Քարաթափման պատճառով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հունվարի 13-ին, ժամը 21:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան...
Աղբյուր` Panorama.am
00:05
Փարաքարի հրաժարական տված ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն է
Փարաքարի խոշորացված համայնքում  նախնական ընտրությունների արդյունքներով՝ 594 ձայնով ընտրվել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նախնական...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
22:43
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձել է հայ-չինական պատմական առնչակցություններին
Մայր աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը...
Աղբյուր` Panorama.am
22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}