Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մրցումներում։ Այս մասին Սարգիս Ստեփանյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
Աշխարհի գավաթի առաջնությունում նա PIDH- sitting (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
PID-sitting (հենաշարժողական ապարատի ախտահարումով մարզիկ) 75 կգ քաշային կարգում Ստեփանյանը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Իսկ Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
«Սրտանց կիսվում եմ իմ հաղթանակներով ձեր հետ»,- գրել է նա:
Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել է ականի պայթյունից և զրկվել երեք վերջույթներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան