Բրյուսելում մեկնարկել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը
Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը Բրյուսելում հյուրընկալել է նորընտիր «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը: Նիստն անցկացվել է Արևելյան Գործընկերության գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի (ՀԸԳՀ) պատմական ստորագրման իրադրության ֆոնին:
«2016 թ. ապրիլին Լեռային Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո կազմակերպության վերաակտիվացումից և 2016թ. սեպտեմբերին Դիոգո Պինտոյի` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկը ստանձնելուց ի վեր «EuFoA»-ի գործունեությունը կայուն զարգացում է ապրում:
Արդյունքում նախկին` «Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհուրդը» (EAAC) վերակազմավորվել և վերանվանվել է «Պատվո խորհուրդ»: Վերջինս բաղկացած է ողջ Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող և ազդեցիկ 25 անհատներից, որոնց թվում են եվրոպական և ազգային խորհրդարանների ճանաչված անդամներ, ինչպես նաև Հարավային Կովկասի գծով գիտնական փորձագետներ:
Նորընտիր «Պատվո խորհրդի» անդամները, կիսելով «EuFoA»-ի արժեքներն ու գաղափարները, մեծապես հետաքրքրված են և կարող են ակտիվ դերակատարում ունենալ կազմակերպության կողմից առաջ քաշվող երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացման գործում»,- ասված է ՀԵԲ հայտարարության մեջ:
«EuFoA»-ի «Պատվո Խորհրդի» անդամների ցուցակն՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան