Ֆեյսբուքն օգտատերերին ցույց կտա ռուսական քարոզչության հետ իրենց առնչության պատմությունը
Facebook սոցիալական ցանցն օգտատերերին թույլ կտա պարզել՝ արդյո՞ք իրենք բաժանորդագրված են եղել Facebook-ի կամ Instagram-ի՝ ռուսական քարոզչություն տարածող էջերին կամ հավանել են այդ էջերը: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հաղորդում է Բլումբերգը:
Այս հատուկ գործիքն օգտատերերին հասանելի կլինի արդեն տարեվերջին՝ Facebook-ի տեղեկատվական կենտրոնում: Օգտատերերին կառաջարկեն՝ պարզել, արդյո՞ք իրենք 2015-ի հունվարից 2017 թ. օգոստոսը հանդիպել են հրապարակումների, որոնք ստեղծված են Ռուսաստանի հետ կապված ինտերնետ-հետաքննությունների գործակալության կողմից:
Նոր գործիքից օգտվելու հնարավորություն կունենան ոչ բոլոր օգտատերերը, կան սահմանափակումներ:
Facebook-ը հոկտեմբերի վերջին տեղեկացրել էր, որ 2015-ի հունիսից մինչև 2017-ի օգոստոսը Ինտերնետ-հետաքննությունների գործակալությունը գնել է 3 393 գովազդային նյութ, այդ գովազդը կարող էին տեսնել ԱՄՆ 126 միլիոն քաղաքացիներ: ԱՄՆ-ում հետաքննություն է անցկացվում՝ պարզելու համար՝ արդյո՞ք 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը կա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում