Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է, նա չի կարողանում քայլել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Դիաբետի պատճառով նա չի կարողանում քայլել: Այս մասին լրագրողներին ասել է թատրոնի մամուլի քարտուղարը, գրում է woman.ru-ն:
Դերասանը չորեքշաբթի երեկոյան տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները կարծում են, որ պատճառը շաքարային դիաբետի սրված վիճակն է, որից դերասանը երկար ժամանակ տառապում է: Այդ պատճառով էլ նա ոտքերը չի կարողանում շարժել:
«Այո, նրա վիճակը ծանր է: Արմենին հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը: Բժիշկներն առայժմ զգուշանում են որևէ կանխատեսում կատարել»,- ասել է թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան:
Հավանաբար, դերասանի առողջության վրա ազդել է վերջին շաբաթների սթրեսը և բազմամյա ռեժիմի խանգարումը: Արմեն Ջիգարխանյանը շատ էր տանջվում, որ երիտասարդ կնոջ հետ գժտվելու պատճառով դարձել է սկանդալային հրապարակման հերոս:
Հարակից հրապարակումներ`
- Սկսվել է Ջիգարխանյանի ու կնոջ ամուսնալուծության գործընթացը
- Ջիգարխանյանի կնոջը մի քանի քրեական գործ է սպառնում
- Ջիգարխանյանը խնդրել է պաշտպանել իր թատրոնը «խարդախներից»
- Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրը
- Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
- Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին