Նոյեմբերի 24-ին Երևանին և Բրյուսելին ոչինչ չի խոչընդոտի. Deutsche Welle
Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են ստորագրել համապարփակ և ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Փորձագետները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երևանին և Բրյուսելին մերձենալու համար։ Այս մասին գրում է Deutsche Welle պարբերականը։
Deutsche Welle-ի հետ զրույցում քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, որ Երևանն այս անգամ հետ չի կանգնի և 2013 թ սցենարը չի կրկնվի։
Համապարփակ և ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանին լուրջ հնարավորություններ կընձեռի ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում և անվտանգության։ Բացի այդ, ըստ Բորիս Նվասարդյանի՝ այս համաձայնագրում տնտեսական բաղադրիչը բավականին մեծ է։
Միակ տարբերությունը ներկայիս փաստաթղթի և ասոցացման համաձայնագրի՝ ԵՄ-ի և Երևան միջև ազատ առևտրի գոտու բացակայությունն է։ Սակայն ադ թերությունը, ըստ Նավասարդյանի, կարելի է կոմպենսացնել, քանի որ Երևանին տրվում է հատուկ GSP+ կարգավիճակ, որը ենթադրում է ԵՄ-ի շուկաներում հայկական ծագում ունեցող ապրանքների նախապատվություն։
Եվ Հայաստանը բավականին ակտիվ կերպով դրանից օգտվում է, ամեն տարի զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքերի շնորհիվ մի քանի տասնյակ եվրո տնտեսելով։
Deutsche Welle-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտա Եսայանը չի կասկածում, որ Բրյուսելում համաձայնագիրը ստորագրվելու է։ Ըստ նրա, այս անգամ անակնկալներ չեն լինի, քանի որ երկու կողմերն են երկար ժամանակ են պատրաստվել այս պայմանավորվածություններին և հիմա պատրաստ են վերջին ժամանակներում մանրակրկիտ ուսումնասիրված փաստաթուղթը ստորագրել։