Եթե կողմերից մեկն ունի կամ ամեն ինչ, կամ ոչինչ դիրքորոշումը, ապա բանակցություններում կլինի ոչինչ. Շավարշ Քոչարյան
Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ վստահությունը ենթադրում է այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում:
«Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան