Վարչապետի «սպասումները» Արման Սահակյանից
Վայոց ձորի մարզի Փոռ բնակավայրում գտնվող 3 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ շենքը ու դրա զբաղեցրած օգտագործման համար հողատարածքը կնվիրաբերվի Վայք համայնքին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Վայքինհամայնքին նվիրաբերած տարածքը կվերանորոգվի, որտեղ կտեղակայվեն համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը: Տարածքում նախատեսվում է նաև հիմնել երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) և կառուցել մանկական խաղահրապարակ:
Համայնքը, ըստ նրա, պարտավորվել է իրականացնել շուրջ 2 միլիոն 100 հազար դրամի ներդրում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Արման Սահակյանի գլխավորած կառույցից մինչ տարեվերջ սպասում են շատ գործարքներ: «Հուսով եմ, որ հասցնելու եք և դրա հիման վրա էլ կորոշենք վարչության՝ 2018 թվականի աշխատանքային պլանը»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան