Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով
Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ վկայակոչելով Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Նշվում է նաև, որ կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում