Իսպանացիների մեծ մասը դեմ է Կատալոնիայի անկախությանը
10 իսպանացիներից յոթը դեմ է Կատալոնիայի անկախությանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին են վկայում My Word հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները:
Հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. Ցանկանու՞մ եք, որ Կատալոնիան դառնա անկախ հանրապետություն:
Հարցվածների 71,1 տոկոսը հայտարարել է, որ իրենք դեմ են, անկախությանը կողմ են 10,1 տոկոսը: Ընդ որում՝ հենց Կատալոնիայում այդ հարաբերակցությունը գրեթե նույնն է. Կողմ են 39,2 տոկոսը, դեմ՝ 40,2 տոկոսը:
Հանրապետության մասշտաբով հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ կատալոնական հարցի լուծումը հնարավոր է կենտրոնական իշխանությունների հետ համաձայնեցված հանրաքվեի անցկացման ճանապարհով: Կատալոնացիներից այդ կարծիքին են 48,9 տոկոսը:
Իսպանիայում հարցվածների 21 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխությանը, որից հետո Իսպանիան կդառնա դաշնային հանրապետություն: Կատալոնիայում խնդրի լուծման այս ճանապարհի կողմնակիցների թիվը մի փոքր ավելի է՝ 25,5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան