Դեկտեմբերի 2-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կդրվի Մայր Տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 2-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար և կմնա մինչև երեկո:
«Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունը։ Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր
- Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս է բերվել Աստվածամուխ Ս. Գեղարդը
- Աստվածամուխ Ս. Գեղարդը դուրս կբերվի ամեն տարի՝ առաքյալների հիշատակության օրը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան