Քաղաքական 10:16 23/11/2017 Աշխարհում

ԵԽ-ում ՀՀ դեսպան. ՀՀ մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ՀՀ արձանագրած հաջողություններով

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի հետ

-Պարոն դեսպան, օրերս Հայաստանում էին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ-ի պատվիրակությունները, որոնք ուսումնասիրում են Հայաստանի պարտավորությունների կատարումը. Ինչպե՞ս է գնահատվում Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը, ինչ ակնկալիքներ ունենք:

Պ.Հ. - Հայաստանը ստանձնել է այս պարտավորությունները դեռ 2001թ.-ին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ։ Այս մեկ ու կես տասնամյակի ընթացքում տեղ գտած համակարգային բարեփոխումների շնորհիվ Հայաստանին հասցեագրված պարտավորությունների մեծամասնությունը կատարվել է։ Այս մասին նշում են ինչպես ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները, այնպես էլ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը։ Մոնիտորինգային այս երկու ձևաչափերի վերջին այցելությունները թույլ տվեցին ևս մեկ անգամ ուսումնասիրել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացը, օրենսդրական բարեփոխումների փաթեթը և այլն։ Կարծում եմ, որ Հայաստանի մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ստանձնած պարտավորությունների կատարման հարցում Հայաստանի հանձնառությամբ և արձանագրած հաջողություններով։

-Կան արդյո՞ք նախադրյալներ, որ Հայաստանը մոնիտորինգային կարգավիճակից  անցում կկատարի հետմոնիտորինգային ձևաչափի:

Պ.Հ. - Դեռևս 2016թ. մարտին ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որում արձանագրվեց, որ Հայաստանի մոնիտորինգի ձևաչափի փոփոխման հարցը պետք է քննարկման առարկա դառնա։ Հաջորդ տարի ակնկալվում է ԵԽԽՎ համազեկուցողների նոր զեկույցը, որում, հավանաբար, նույնպես տեղ կգտնի Հայաստանի նկատմամբ մոնիտորինգի ձևաչափի փոփոխման հարցը։ Պետք է նշեմ, սակայն, որ մի շարք քաղաքական նկատառումներ, որոնք Հայաստանի հետ առնչություն չունեն, կարող են որոշակի ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա, և առաջին հերթին այն հանգամանքը, որ այս տարի վերականգնվել է Թուրքիայի նկատմամբ ԵԽԽՎ մոնիտորինգը (իսկ Թուրքիայի նկատմամբ 13 տարի հետմոնիտորինգային ձևաչափ էր գործում)։ Ամեն դեպքում, մենք այս գործընթացը չենք դիտարկում որպես «ժողովրդավարության վերահսկողություն», ինչպիսին, միգուցե, այն հանդիսանում էր ի սկզբանե, այլ որպես Եվրոպայի խորհրդի հետ համատեղ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցող գործիք։ Մոնիտորինգի ձևաչափի փոփոխության հարցն, իհարկե, կշարունակի մնալ մեր օրակարգում։

-Ի՞նչ զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից, «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումներից  հետո:

Պ.Հ. - Այս  տարվա ապրիլին ԵԽԽՎ համապատասխան բանաձևով  ստեղծվել է կոռուպցիոն գործարքները հետաքննող անկախ մարմին։ Այն աշխատում է գաղտնիության պայմաններում, բայց կասկած չունեմ, որ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները նրանց կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Ակնկալվում է, որ այս անկախ մարմինը առաջիկայում կներկայացնի իր զեկույցը, որը հավանաբար կներառվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում։ Բացի այդ, նշեմ, որ այս բացահայտումների ֆոնին ԵԽԽՎ նախորդ՝ հոկտեմբերին կայացած նստաշրջանին ընդունված բանաձևով բարեփոխվեց ու խստացվեց ԵԽԽՎ պատվիրակների, այդ թվում՝ զեկուցողների, վարվելակարգը՝ կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ակնհայտ է, որ ԵԽԽՎ քարտուղարությունն էլ, պատվիրակներն էլ մեծապես շահագրգռված են ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մեջ։ Առհասարակ, ինչ վերաբերում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, օրակարգային հիմնական թեմաներն են լինելու Ռուսաստանի պատվիրակության վերադարձը, ինչպես նաև ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը։

-Պարոն Հովհաննիսյան, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունեց աննախադեպ որոշում՝ կապված Իլգար Մամմադովի վճռի չկատարման հետ, որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցմանը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի անդամակցության կասեցման հավանականությունը:

Պ.Հ. - Այս գործընթացը սկսվել է դեռևս 2015թ. դեկտեմբերին, երբ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախաձեռնեց Ադրբեջանի կողմից Մամմադովի ազատ արձակման վճռի չկատարման շուրջ հետաքննությունը (նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածով)։ Գրեթե երկու տարի է «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման հարցը ներառված է նախարարների կոմիտեի բոլոր հանդիպումների օրակարգում։ Ո՛չ ԵԽ բարձր ղեկավարության հորդորները, ո՛չ էլ նախարարների կոմիտեում հարցի մշտական քննարկումները արդյունք չտվեցին։ Մարդու իրավունքների կոնվենցիայի նմանատիպ անարգանքն էր պատճառը, որ ԵԽ նախարարների կոմիտեն հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի իշխանություններին պաշտոնական ծանուցում տվեց առ այն, որ վճռի չկատարման հարցը ներկայացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սա նախատեսված է կոնվենցիայի 46.4 հոդվածով, որը պատմության մեջ առաջին անգամ է գործադրվում։ Ըստ հոդվածի դրույթների՝ եթե ԵԽ անդամ պետությունը ձախողում է իրագործել կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, այսինքն՝ չի իրականացնում դատարանի վճիռը, նախարարների կոմիտեն կարող է հարցում ուղղել դատարանին։ Վերջինս պետք է դիտարկի, թե արդյո՞ք առկա է կոնվենցիայի խախտում։ Եթե խախտում արձանագրվում է, հարցը վերադարձվում է նախարարների կոմիտե՝ որոշում կայացնելու։
Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 29-ը՝ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Մինչ այս ժամկետը վճռի չկատարման պարագայում արդեն կյանքի կկոչվի վերոնկարագրյալ գործընթացը։ Դատարանի դիրքորոշումը ստանալուց հետո արդեն նախարարների կոմիտեն կքննարկի հնարավոր հետագա պատժամիջոցները։ Այս առումով տարբեր սցենարներ կարող են գործադրվել՝ զրկել պատվիրակությանը քվեարկության իրավունքից, սառեցնել անդամակցությունը, կասեցնել այն և անգամ, որպես ամենածայրահեղ լուծում, կարող է բարձրացվել Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը։

-Օրեր առաջ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը կոչ արեց Հայաստանին վավերացնել Լանզարոտի կոնվենցիան (Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա): Հայաստանը չի վավերացրել նաև Ստամբուլի կոնվենցիան (Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա): Ինչպիսի՞ խոչընդոտներ կան այս կոնվենցիաներին միանալու համար:

Պ.Հ. - Որևէ խոչընդոտ չկա։ Ստամբուլի կոնվենցիան ստորագրելու և Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու հարցերը գտնվում են մեր օրակարգում։ Շարունակվում են համապատասխան ներքին ընթացակարգերը և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կանդամակցենք այս կարևոր միջազգային գործիքներին։

-Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի համար:

Հարցազրույցը՝  Աննա Մկրտչյանի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}