Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է. ՀԺ
Երևանի սուպերմարկետներից ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում։ Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու համար։ Բացի շարժից, նաև գինն է բարձրացել։ Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, իսկ հիմա 70-90 դրամ է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ՍԱՊԾ-ից թերթին հատնել են, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տվել թույլտվություն։ «Խմբաքանակը ներմուծվել է ՌԴ-ից։ Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծարանների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկային համար»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան