ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ հակամարտության սրացումից
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:
«Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և ՆԱՏՕ-ն այստեղ ուղղակի դեր չի խաղում»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսության վերականգնման համար: «Մենք կոչ ենք անում շարունակել բանակցություններով փնտրել հակամարտության լուծման ուղիներ և խուսափել նոր էսկալացիայից»,- նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հակամարտությունն արագ կարգավորել, ինչպես խոստովանեց Լավրովը, չի հաջողվի. «Կոմերսանտ»
- ԼՂ հարցով կտրուկ փոփոխություններ հնարավոր չեն, որովհետև ռեալ գործընկեր չկա. Ալեքսանդր Իսկանդարյան
- ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд
- ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով
- Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով
- ԼՂ հարցում Մինսկի խումբը կարծես «Եվրոպական համերգի» համակարգով է փոխարինվում. «Եվրասիանեթ»
- ԼՂ խնդիրը ռուս-ամերիկյան հարաբերություններից չի տուժել. Սերգեյ Լավրով
- Մարիա Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորումը մեր համար միջազգային առաջնահերթ հարցերից է
- «ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկները Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական են»
- Բրայզա. ԼՂ-ն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բացարձակ համագործակցության օրինակ դարձավ
- Եվսեև. ԼՂ հարցում որևէ ճնշում չի լինի
- Իսրայելը հետաքննություն է սկսել ԼՂ սահմանները ռմբակոծելու մեջ կասկածվող ԱԹՍ արտադրողի նկատմամբ