Ուկրաինացի պատգամավորը փորձել է հենակով հարվածել Միխեիլ Սաակաշվիլուն
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին և Ուկրաինայի Բարձրագույն ռադայի Ռադիկալների կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը ուկրաինական NewsOne-ի եթերում գրեթե կռվել են կոռուպցիայի և Ուկրաինայի ազգայնականների կազմակերպության լիդեր՝ Ստեփան Բանդերայի մասին խոսելիս: Այս մասին հաղորդում է Apnesy-ն։
Մոսիյչուկը Սաակաշվիլիին հարցրել է՝ նա կողմ է Բանդերային, թե դեմ, ինչին քաղաքական գործիչը պատասխանել է, որ ինքը Ուկրաինայի կողմից է:
«Եթե Բանդերան կենդանի լիներ, նա առաջին հերթին կվերացներ կաշառակերներին»,- ասել է Սաակաշվիլին: Դրանից հետո Մոսիյչուկը հենակով մոտեցել է Վրաստանի նախկին նախագահին:
«Դուք նույնպիսի կաշառակերությամբ եք զբաղվել Վրաստանում: Դուք նույնպես կաշառակեր եք, և Ձեզ այդ պատճառով են հետևում»,- ասել է նա: Երկու գործիչների ընդհարմանը խանգարել է հաղորդավարը՝ Վասիլի Գոլովանովը, ով թիկունքով ծածկել է Վրաստանի երրորդ նախագահին: Մոսիյչուկը նաև հավելել է, որ Սաակաշվիլին Ուկրաինայում քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան