Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան
Արցախում նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանին Ստեփանակերտից այսօր տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Panorama.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նշենք, որ զինվորը ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում. Արտակ Զաքարյան
- Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
- Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները
- Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում