Եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է բնակարան գնելու դեպքում
Գործադիրի այսօրվա նիստում Վարդան Արամյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում կատարած մի շարք փոփոխություններ:
Փոփոխություններով հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոփոխվում է: Այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:
Լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանն ասաց, որ փոփոխությունը կատարվում է այնպես, որ հարկատուների հաշվին միայն միջին խավը կարողանա այդ հնարավորությունից օգտվել: Դրա համար սահմանվում են սահմանաչափեր՝ երկու տեսակի: Մեկը՝ տվյալ նորմը չի վերաբերելու 55 միլիոն դրամից ավելի գործարք կատարողին, և երկրորդ` եթե տվյալ անձը կամ համավարկառուն երկրորդ բնակարան է գնում:
Նախարարը նշեց, որ այս դրույթը 2018 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան