Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 148 միավոր տեխնիկա
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 148 միավոր գյուղտեխնիկա, որից 62 միավոր տրակտոր և 2 կոմբայն:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
Հարակից հրապարակումներ`
- Լիզինգի ծրագրի շրջանակում Գեղարքունիքում տրամադրվել է 21 միավոր գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա
- «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին
- ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
- ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները