Լեհաստանի Սեյմը միաձայն ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով` միաձայն, ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև։
«Բանաձևում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձևն ընդունվել է Սեյմի պատգամավորների հոտնկայս ծափահարություններով։
Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձև էր ընդունել նաև Լեհաստանի Սենատը։
Արսեն Բաբայանը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ քիչ է լինում, երբ Լեհաստանի Սեյմի բանաձևն ընդունվում է միաձայն։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես գրառում է կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի Սենատն ընդունեց բանաձև՝ Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի առթիվ
- Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան