Մերկելը խոսել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Եվրամիության անվտանգության համար։ Այս մասին տեղեկացնում է «Deutsche welle» պարբերականը։
Դրա համար, ըստ Գերմանիայի կանցլերի, կարևոր է, որպեսզի ԵՄ-ն Ուկրաինայի Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիր կնքի։
Բացի այդ, ինչպես ընդգծել է Մերկելը, նմանատիպ համաձայնագրեր նախատեսված են նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք, սակայն, արմատական փոփոխությունների չեն հանգեցնի:
«Այս պետություններում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր դեր են խաղում»,-նշել է կանցլերը։
Բացի այդ, Մերկելը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում, կկարողանան մի փոքր առաջընթաց գրանցել Դոնբասի հակամարտության հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան