Դունյա Միյատովիչը կարող է դառնալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով է ներկայացրել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնի համար 3 թեկնածուների ցանկ։
Թեկնածուների կարճ ցանկում ընդգրկվել են՝ Սլովենիայի կողմից ներկայացված Գորան Կլեմենչիչը, Ֆրանսիայի թեկնածու Պիեռ Իվ Լը Բորնը և Բոսնիա Հերցեգովինայի թեկնածու Դունյա Միյատովիչը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։
ԵԽԽՎ-ն ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար կընտրի 2018թ․-ի հունվարյան նստաշրջանում։ Հանձնակատարն ընտրվում է 1 անգամ՝ 6 տարի ժամկետով։
Նշենք, որ ԵԽ մարդու իրավունքների ներկայիս հանձնակատար Նիլս Մույժնիեկսի պաշոնավարման ժամկետն ավարտվում է 2018թ․-ի ապրիլի 1-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան