Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվել դինամիկայի հարցում
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվել դինամիկայի հարցում, այդ մասին վկայում են առևտրի տվյալները։
Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,74%-ով՝ կազմելով 58,45 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,25%-ով՝ հասնելով բարելի համար 63,39 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: