Եգիպտոսում մզկիթում տեղի ունեցած պայթունից զոհվել է 184 մարդ
Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչել Եգիպտոսի պետական հեռուստաընկերությանը:
Պայթյունի թիրախ դարձած մզկիթը գտնվում է Ռաուդա բնակավայրում՝ Սինայի թերակղզու հյուսիսում: Այն համարվում է Եգիպտոսի ամենախոշոր մզկիթը:
Նշվում է, որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները մտել են մզկիթ և պայթուցիկ սարք նետել, իսկ հետո ահաբեկիչները կրակ են բացել մզկիթից դուրս եկող մարդկանց ուղղությամբ: Կան տվյալներ, որոնք կրակել են նույնիսկ շատպ օգնության մեքենաների վրա, որոնք փորձում էին տանել վիրավորներին:
Աղբյուրի համաձայն՝ տվյալ պահին զոհվել է 85 մարդ, վիրավորվել՝ 80-ը: Տուժածների թվում շատ են երեխաները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում