ԵԽԽՎ-ում կոռուպցիան հետաքննող մարմնի գործունեության ժամկետը երկարացվել է
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն նախօրեին Կոպենհագենում կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել երկարացնել ԵԽԽՎ-ում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
«Մինչ այդ ժամանակահատվածի ավարտը անկախ մարմինը Բյուրոյին, այնուհետ՝ Վեհաժողովին կներկայացնի իր զեկույցը»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց ստեղծել արտաքին հետաքննության մարմին՝ ԵԽԽՎ-ում պատգամավորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար։ Մարմինը գործում է գաղտնիության պայմաններում։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ այն իր գործունեությունը կավարտի 2017թ․-ի դեկտեմբերի 31-ին, որի զեկույցը նախատեսվում էր ներկայացնել Վեհաժողովին հունվարյան նստաշրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան