Թոխմախի Մհերը վերականգնել է հարաբերությունները իշխանությունների հետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանությունների հետ հակասությունների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է հարաբերությունները վերջիններիս հետ։
Թերթի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը նեղ շրջապատում հավաստիացրել է, որ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կսպասի և 2022-ին ՀՀԿ-ից կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ «Մինչ այդ, կորցրած դիրքերը վերականգնելու և ամրացնելու աշխատանքներով կզբաղվեն»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները