Ծառուկյանը կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը. «Ժամանակ»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը և ի պատասխան իր բիզնեսներում սկսած ստուգումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Բայց որպեսզի ավելի ընդգծի, որ իր պայքարը ոչ թե իշխանության կամ նախագահ Սարգսյանի դեմ է, այլ միայն վարչապետ Կարապետյանի, Ծառուկյանը կարգադրել է պաշտպանել իշխանության մյուս նախաձեռնությունները։ Մասնավորապես՝ Ծառուկյանը խիստ զգուշացրել է, որ խմբակցության անդամները որևէ կերպ չմասնակցեն ուսանողական ցույցերին կամ ընդհանրապես հանդես չգան ի պաշտպանություն ուսանողների առաջ քաշած պահանջների, հստակ պաշտպանեն իշխանության դիրքորոշումը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները