Բրյուսելում Սերժ Սարգսյանին ողջունում են Դոնալդ Տուսկը, Յունկերն ու Յուրի Ռատասը
Այսօր Բրյուսելում մեկնարկեց Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են ԵՄ 28 անդամ երկրների ու նրա արևելյան 6 հարևանների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները։
Եվրոպական խորհրդարանի շենքում պետությունների ղեկավարներին ողջունում էին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ողջունելու տեսանյութը կարող եք դիտել ստորև՝ 1։00 րոպեից։
Նշենք, որ մեկնարկել է գագաթնաժողովի փակ քննարկումը։ Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը: Նրանք նաև ի մի կբերեն վերջին՝ 2015թ. Ռիգայի գագաթաժողովից հետո եղած ձեռքբերումները՝ կենտրոնանալով Արևելյան գործընկեր վեց երկրների քաղաքացիների համար ապահովված շոշափելի արդյունքների վրա:
Արևելյան գործընկերության նկատմամբ՝ առավել արդյունքների վրա հիմնված մոտեցմանն աջակցելու նպատակով ԵՄ-ն սահմանել է 20 առանցքային արդյունքներ 2020թ. համար, ընդ որում՝ հիմնական ուղենիշները պետք է հստակեցվեն Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան