ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց: Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:
Այս պահին Մոգերինին ու Նալբանդյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես գալիս:
«Այն բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,-ավելի վաղ իր ելույթում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաև նշել էր, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։
«Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:
Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից»,-ասել է նա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը pic.twitter.com/QWFpG8zQ5A
— Vladimir Hakobyan (@spokesman_am) November 24, 2017
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. Սերժ Սարգսյան
- Բրյուսելում ամենավառ իրադարձությունը կլինի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. Deutshce Welle
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների կիրառումը կախված է նաև հասարակության պահանջատիրությունից. Էլինար Վարդանյան
- Յոհանես Հանը վերահաստատել է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա.Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանը առ այն, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն չպետք է լինեն հակամարտող կողմեր. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան