Բրյուսելում ամենավառ իրադարձությունը կլինի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. Deutshce Welle
Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամենավառ իրադարձությունը կլինի Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին գրել է «Deutshce Welle» պարբերականը։
Deutshce Welle-ի ԵՄ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության և առևտրի ոլորտներում համագործակցության և ԵՄ-ն այս համաձայնագիրն անվանում է ամբիցիոզ։
«Մենք շատ բանի ենք գնացել, որպեսզի համաձայնագիրը համատեղելի լինի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների հետ»,-նշել է աղբյուրը։
Deutshce Welle-ի հետ զրույցում մի շարք վերլուծաբաններ նշել են, որ Արևելայն գործընկերության գագաթաժողովի ժամանակ քաղաքական վառ հայտարարություններ չեն լինի։ Իրականում, նման վառ իրադարձություններ արդեն տեղի են ունեցել՝ 2015թ-ին մայիսին Ռիգայում՝ ուժի մեջ են մտել երեք պետությունների հետ ասոցացման համաձայնագրերը՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա։
Deutshce Welle-ի հետ զրույցում եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) վերլուծաբան և Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող, Հրանտ Կոստանյանը գագաթաժողովում տեղի ունեցող իրադարձություններն հետևյալ կերպ է բնութագրում. «Ուկրաինան գագաթաժողով է գալիս՝ ԵՄ-ից խնդրելով անդամակցության վերաբերյալ մեծ հեռանկար։ Իսկ ԵՄ-ի պատասխանն է՝ դուք պետք է նախևառաջ իրականացնեք շատ հավակնոտ ասոցացման համաձայնագիր, նոր առաջ շարժվեք։ Եվ այստեղ մենք ականատես ենք լինում իրականացմանը որոշակի ձգձգումների, հատկապես Ուկրաինայի կողմից»։
ԵՄ-ի Ադրբեջանի միջև նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ միայն բանակցություններ են ընթանում։ Բրյուսելում հաճախ են մատնանշում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և ԶԼՄ-ների անկախության հետ կապված խնդիրների մասին։
«Արևելյան գործընկերության մասին խոսելիս ԵՄ-ում հաճախ ընդգծում են, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ ԵՄ-ում DW-ի աղբյուրը որպես օրինակ մատնանշել է Հայաստանի և Բելառուսի օրինակը՝ հավելելով, որ Արևելյան գործընկերությունը կամ-կամ-ի ընտրության առաջ չի կանգնեցնում պետություններին։ Այս տեսակետի հետ համաձայն է նաև Կոստանյանը. «Պետությունները կարող են լինել ԵԱՏՄ անդամ, սակայն միևնույն ժամանակ լավ և ամբիցիոզ հարաբերություններ ունենան ԵՄ-ի հետ։ ԵՄ-ն ջանում է քաղաքականություն իրականացնել, որն ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը և նրանց օգնելու ավելի կայուն, անվտանգ ու զարգացող լինել»։