Ալբերտ Թադևոսյան. Հուսով եմ՝ Դանիային ևս կհաղթենք, որտեղ մեզ կօգնեն նաև երկրպագուները
Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Ալբերտ Թադևոսյանը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ հաղթական խաղից հետո հայ բասկետբոլիստը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել և հույս ունեմ, որ հետագա խաղերում ևս հաղթելու ենք:
Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, չնայած ընդամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել: Սակայն, հավաքականների դեպքում դա նորմալ է:
Այս հանդիպումից ընդամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին և պետք է կարողանանք հաղթանակ տոնել նաև այդ խաղում: Կարծում եմ՝ Երևանում տեղի ունեցող Դանիայի դեմ խաղում, կօգնեն նաև մեր երկրպագուները, որոնք մեզ կաջակցեն մարզադահլիճում»,- ասել է Թադևոսյանը:
Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին, ժամը 19:00ին, ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (Միկա):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան