Արցախում հունվար-սեպտեմբերին իրականացվել է 33.2 մլրդ դրամի շինարարություն
Արցախում 2017թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 118.4 տոկոս: Ինչպես տեղեկացնում են ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 174.3 մլրդ դրամ` 2016թ. հունվար-սեպտեմբերի 146.0 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 116.5տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 102.4 տոկոս (2016թ. համապատասխանաբար 107.4 տոկոսի և 100.5 տոկոսի փոխարեն): 2017թ. հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ, 2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2Եվրո:
2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 65.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 64.5 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2017թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 157.1 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բաժնում 2016թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արտադրանքի ծավալը ավելացել է 2.8անգամ, 3.8 տոկոսովª մշակող արդյունաբերության, 21.1 տոկոսովª էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 31.5 տոկոսովª ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում:
Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 21.6%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 51.2%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 26.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումª 1.0%:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 55.7 մլրդ դրամ,այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 55.7 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.009 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, համադրելի գներով, աճել է 9.9 տոկոսով:
2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 10.3 տոկոսով, այդ թվում կովերինը` 8.0 տոկոսով և ՄԵԱ ` 28.5 տոկոսով: Խոզերի գլխաքանակը նվազել է 13.3 տոկոսով, իսկ թռչուններինըª մնացել է անփոփոխ:
2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 33.2 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 25.7 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 27.4 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 82.7 տոկոսը:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2017թ. հունվար-սեպտեմբերին, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 597.7 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2017թ. հունվար- սեպտեմբերին կազմել է 29.3 մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.6 տոկոսով: 2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 15.0 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 22.1 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 146.5 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով 2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 23.5 հազ. տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.0 տոկոսով:
Հանրապետությունում 2017թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.1 մլրդ. դրամ, որը 2016թ. հունվար- սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 3.6 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից 4.0 տոկոս աճ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման խմբում:
2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում սպառողական շուկան կազմել է 122.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 65.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.0%-ըª ծառայություններին:
2017թ. հունվար-սեպտեմբերին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 153.2 հազ. դրամ և նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատությամբ աճել է 1.7 տոկոսով:
ԱՎԾ-ից տեղեկացնում են, որ հանրապետությունում սպառողական շուկայում 2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի նկատմամբ, ինչպես և նախորդ երեք ամիսներին, արձանագրվել է գնանկում:
Հանրապետությունում 2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.7 տոկոս: 2017թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.0 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)ª 100.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինըª 97.2, ծառայությունների սակագներինըª 97.9 տոկոս, իսկ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատª համապատասխանաբար 98.6 տոկոս, 97.3, 99.4 և 100.3 տոկոս:
2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 2.3 տոկոս գնանկման պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0 տոկոս նվազում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նշված ցուցանիշների 3.4 տոկոս գնանկման և 1.8 տոկոս նվազման դիմաց:
Ինչ վեաբերում է առևտրաշրջանառությանը, հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 155.9 մլրդ դրամ կամ 323.3 մլն ԱՄՆ դոլար, այդ թվումª ապրանքների արտահանումըª 51.2 մլրդ դրամ (106.4մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումըª 104.6 մլրդ դրամ (216.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 53.4 մլրդ դրամով (110.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-սեպտեմբերին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 38.9 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 88.5 տոկոսով, իսկ ներմուծումըª 23.0 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում