Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին
Նոյեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին:
«Կոնվերս Բանկը ցուցահանդեսի այցելուներին է ներկայանալու նոր դիզայնով Woman’s քարտով և քարտապանների համար գործարկված ակցիաներով:Woman’s քարտը իր տեսակով եզակի է Հայաստանում և մշակվել է հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրություններն ու ճաշակը: Այն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, ինչպես նաև պարբերաբար քարտապան կանանց համար գործարկվող զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով՝ ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում»,-ասացին Բանկում:
Գործարկված ակցիաների շրջանակներում Կոնվերս Բանկը Woman’s պլաստիկ քարտերի քարտապաններին է ներկայանալու մի քանի շահավետ առաջարկով:
«Մասնավորապես, Բանկը նոր և գործող հաճախորդներին է առաջարկելու առավելագույնը 500 հազար դրամի վարկային սահմանաչափ՝ մինչև 36 ամիս ժամկետով, ինչպես նաև առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկ՝ արտոնյալ պայմաններով: Ակցիայի մասնակիցներին Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր-Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի 50 տոկոս զեղչով սակագնով»,-ասացին Բանկում:
Նշված ակցիաներից կարող եք օգտվել նոյեմբերի 25-27-ը ներառյալ՝ Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերում և Lady Expo-ում Բանկի տաղավարում:
Մանրամասները` http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/11/24/womansexpo/ հղմամբ: