
Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում։ Մասնավորապես մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամ։
«Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 3980 դրամ, ապա երեկ «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով։ Այսինքն կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով»- գրել է թերթը և հավելել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը Երևանում արժեցել է 3860 դրամ։