Մխիթարյանն՝ իր ֆեյսբուքյան էջը կոտրելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինստագրամի»-ի իր էջում անդրադարձել է հաքերների կողմից իր ֆեյսբուքյան էջը կոտրելու լուրերին։
«Օրվա դրական լուրը. երեխաները իրենց հսկողության տակ են վերցրել իմ ֆեյսբուքյան էջը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ», - «Ինստագրումում» գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Նշենք, որ փոխված է Մխիթարյանի էջի գլխավոր նկարն ու ետնանկարը։
Գլխավոր նկարի վրա հետևյալ գրառումն է արված. «Հենրիխ, պատրաստ եղիր, սոցկայքերի մյուս էջերն էլ են հարձակման ենթարկվելու»։