Եվրախորհրդարանի նախագահ. Այսօր կստորագրվի Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ այսօր կստորագրվի Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր։
«Երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած վերջին գագաթաժողովի արդյունքները լավատեսություն և հավատ են ներշնչում ու այս կարևոր գործընկերության ամրապնդման հետագա քայլերը քննարկելու համար մտածելու տեղիք են տալիս։
Երկու խոսքով՝ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ. Այսօր կստորագրվի Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը՝ հետևելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին։
Ուժի մեջ է մտել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ երեք ասոցացման նոր համաձայնագիր։
Սահմանվել է երկու առանց վիզայի նոր ռեժիմ՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Վերջում, մենք նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն՝ նախևառաջ երկրի քաղաքացիների և քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու նպատակով»։
Վերջինս նշել է, որ ժամանակն է եկել, որպեսզի «Արևելյան գործընկերության» ապագայի հստակ քաղաքական տեսլական ունենան, հիմնվելով ժողովրդավարական հիմնարար արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության և առողջ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ամրապնդման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը խոսել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները
- Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, սակայն հայտնի չէ՝ դրույթները կիրագործվե՞ն. քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին