Ուսման վարձի փոխհատուցում՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանողներ այսօր ստացել են ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ պետական բժշկական, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։
Աղբյուրը գրում է. «Ոստիկանության կրթահամալիրի ուսանող Դավիթ Խաչատրյանը զինծառայությունն անցել է Արցախում՝ Մատաղիսում, իրականացրել է մարտական հերթապահություն։ Դավիթը Իջևանից է։ Նա իր երախտագիտությունն է հայտնում Երիտասարդական հիմնադրամին և կառավարությանը՝ աջակցության համար, ինչը, ըստ նրա, շատ պարտավորեցնող ու ոգևորող է։ Նա նաև նկատում է, որ զինծառայությունից հետո կրթական գործընթացում վերականգնվելն առանձնապես դժվարություններ չի հարուցել։ Ըստ Դավթի՝ եթե ուսանողն ունենում է նպատակ, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։
Նորիկ Ալոյանը Հրազդանից է, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Նա նշեց, որ զինվորները մեծ գործ են կատարում, և այն, որ այսօր իրենք մասնակցում են ուսման վարձի փոխհատուցման արարողությանը, հենց սահմանին կանգնած զինվորի շնորհիվ է։ Նորիկը ծառայությունն անցել է Արցախում, ապրիլյան պատերազմի ընթացքում եղել է Ակնայում (Աղդամ)՝ դիրքերում։ Եվ շատ ուրախ է, որ ապրիլյան պատերազմում իրականացված ծառայությունը գնահատվում է։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը իր միջոցների հաշվին 20 տոկոսով փոխհատուցել էր նաև անցած կիսամյակ»։
Հարակից հրապարակումներ`
- Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար
- 745 ուսանողի, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, հանձնվեց կրթաթոշակների հավաստագրեր
- Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին
- Ապրիլյան քառօրյա պատերազմ. զինգրքույկներում կկատարվի մարտական գործողություններին մասնակցության գրառումը
- Մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինգրքույկում գրառումներ կատարելու կարգը դեռևս սահմանված չէ. ՊՆ
- Զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան